Արտաշատ մայրաքաղաքը

Artashat - Capital of Armenia- Արտաշատ

Արտաշես Ա-ը Հայաստանի նոր մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա 166թ: Այն գտնվում էր 9 բլուրների վրա, Երասխի եւ Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես Ա-ն ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի  օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիները Արտաշատին անվանում էին “Հայկական Կարթագեն”:  Այն կարճ ժամանակում դարձավ Հայատանի խորոշագույն քաղաքը: Արտաշես Ա-ն նոր մայրաքաղաք էր տեղափոխել հին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության զգալի մասին: Արտաշատի բնակչությունը գերազանցում էր 100 հազարը: Քաղաքում կառուցվել էին բազմաթիվ տաճարներ, ինչպես նաեւ առաջին հայկական թատրոնը:

Արտաշատ

Տիգրան Բ-ի օրոք Հայաստանի մայրաքաղաքը տեղափխվեց նորակառույց Տիգրանակերտ: Սակայն կարճ ժամանակ անց մայրաքաղաքը կրկին փոխադրվեց Արտաշատ:

Արտաշատի լատիներեն արձանագրության առաջին մասը

58թ Հռոմեական կայսրության Կորբուլոն զորավարը իր  լեգիոններով ներխուժեց Հայաստան: Արտաշատը գրավվեց եվ ավերվեց: Կորբուլոնը պատճառաբանելով, որ չի կարող պահել այդքան մեծ քաղաքում համապատասխան քանակությամբ կայազոր ավերեց եւ կոպտեց քաղաքը: Սակայն Արտաշատը չկործանվեց: Այն շարունակեց մնալ Հայաստանի մշակութային եւ քաղաքական կենտրոն նաեւ հետագա դարերի ընթացքում: Հետագայում այն զիջեց համահայկական պետության մայրաքաղաքի դերը Վաղարշապատին եւ Դվինին:

Important — Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com