Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի (Այվազյան) Ivan Aivazovsky

English (անգլերեն)

Hovhannes Aivazovsky

Հովհաննես Այվազովսկի (Այվազյան)— Աշխարհահռչակ հայ նկարիչ, որը ճանաչում եւ անկեղծորեն սիրում էր ծովը:

Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 17 (նոր տոմարով 29) Կրիմի Թեոդոսիա քաղաքում: Այդ քաղաքը դեռ վաղ ժանակներից հանդիսացել էր հայաշատ գաղութ: Նրա հայերը կրթված մարդ էր: Նա իրեն անվանում էր <<Հայվազոսկի>>.

Փոքրիկ Այվազովսկու նկարչական ունակությունները նկատում է Թեոդոսիայի քաղաքապետ Կազնաչեւը, որը աջակցում է վերջինիս Սանկտ-Պետերբուգի Գեղարվեստի Ակադեմիա ընդունվելու գործում. Այվազովսկին այն ավարտում է ոսկե մեդալով: 25 տարեկան հասակում երիտասարդ Այվազովսկին արդեն աշխարհահչակ էր:

Հովհաննես Այվազովսկի աշխատանքներից — նկարները

Իր կյանքի երիտասարդ տաիներին Այվազովսկին ճանապարհորդում է աշխարհով մեկ` ներկայացնելով իր նկարները աշխարհի գեղանկարչության հայտնի կենտրոններում: Ժամանակի հայտնի նկարիչները հիացմունքով էին խոսում նրա մասին:

Տարիքն առնելուց հետո Այվազովսկին վերադառնում է իր ծննդյան վայրը: Ծովափի մոտ կառուցում է իր տունը, որը միեւնույն ժամանակ նաեւ իր նկարների ստեղծման վայրն էր:

1900թ. Հռչակավոր հայ նկարիչը մահանում է` թողնելով սերունդներին եւ համայն մարդկությանը մոտ 6000 արվեստի անգին կոթողներ:

Source:

Armenian-History.com

Important – Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com