HOME
HISTORY
BIOGRAPHIES
ANALYTICS
MAPS
LIBRARY
LINKS
ABOUT ME

 

MYTHOLOGY
MILITARY HISTORY
CAPITALS
CHURCHES
COINS
DIASPORA-SPYURQ
KINGS
GALLERY
KARABAKH
JAVAKHK

 

 

 

 

 


Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ Եկեղեցի

 

 

Reproduction in full or in part is prohibited

 

 

Սբ. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի - Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղագույն ժամանակներից գործում էր մի վանք-անապատ:  Պարիսպներով շրջապատված վանք-անապատի ընդարձակ համալիրը բաղկացած էր Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառուցներից: Սուրբ Սարգիս եկեղեցին Առաջնորդանիստ էր, իսկ վանքը՝ կաթողիկոսական իջևանատեղ:

Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի համալիրի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերաշինվել է նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.):

Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին վերաշինվել է 1835-1842 թվականներին: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով այն ամենից անբարետեսն էր հին Երևանի բոլոր եկեղեցիների համեմատությամբ: Եկեղեցու անշուք տեսքը չէր համապատասխանում նրա նշանակությանը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական վերանորոգման և բարեզարդման:

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կողմից 1972թ. կազմած նախագծի համաձայն սկսվեցին Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցման աշխատանքները: Ըստ նախագծի, եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, եկեղեցու բոլոր ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆաքարով և մշակվել են հատույթում եռանկյունաձև խորշերով: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակում է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվեց եկեղեցու ներքնատեսքը, արևմտյան կողմից հավելվեց վերնատուն՝ երգեցիկ խմբի համար: Վերնասրահի հավելումով հիմնովին քանդվեց-վերացվեց նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվեց առավել բարձրադիր գմբեթի բազմանիստ թմբուկը՝ պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվեց Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը:


    Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվեց լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, ինչի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսի երեսին արձանագրվեց. «Ի Հայրապետութեան Տ.Տ.Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Սուրբ Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»:

Սուրբ Սարգիս Եկեղեցու նկարները

 

St. Sargis View

View

Zangakatun

View, Zangakatun

From other side of the Hrazdan gorge

Zangakatun, Church Tower

Zangakatun, Church Tower

Aígels în the church's wall

Churches door

Churche's door

Khachkar near St. Sargis church

Inside the church

mass

During the mass

 

Ս.Սարգիս Զորավարի Տոնը


    Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` այս տարի հունվարի 29-ից փետրվարի 2-ը նեռարյալ: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Փետրվարի 3-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

 

Աղբյուրները

araratian-tem.am

armenian-history.com

forum.hayastan.com

 

 

BACK HOME UP NEXT

 

Reproduction in full or in part is prohibited
 

Copyright©2003-2008, Yerevan, Armenia

All rights reserved 

Smbat Minasyan : E-mail

Armenian Top Web Sites Statistics & Rating