armenian-history.com կայքի այս բաժինը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնել Հայոց պատմության մութ անկյուններից մեկին` Հայաստանի ռազմական պատմությանը:

Հին աշխարհում և միջնադարում Հայկական ռազմական ուժը մեծ հարգանք և պատիվ էր վայելում: Մարտի դաշտում ունեցած բազմաթիվ հաղթանակները, խիստ կարգապահությունը, պատվո վարվելակերպի կանոնների առկայությունը, Հայկական ռազմական ուժը դարձրել էին ժամանակի լավագույն զորաբանակներից մեկը: