Արշակավան մայրաքաղաքը

Արշակավան

Հայակական պետության քաղաքական դրությունը IV դարում չափազանց լարված էր: Արշակ 2-րդը փորձում էր ամրացնել Հայաստանի պետականության հիմքերը: Այդ նպատակին հասնելու համար Արշակ թագավորը մտադրվեց կառուցել նոր մայրաքաղաք: IV դարի 50-ական թվականների վերջին Այրարարատի Կոգավիտ գավառում Արշակ 2-րդը (352-368) հիմնադրում է իր անունը կրող Արշակավան քաղաքը:

Արշակ 2-րդի արքայական հատուկ հրովարտակով Արշակավանում բնակվելու իրավունք է տրվում հասարակ բնակչությանը, որոնք կարճ ժամանակում տեղափոխվում են նոր մայրաքաղաք: Արշակավանի կառուցումը ուղղված էր նախարարների շահերի դեմ: Արշակ 2-րդի հիմնադրված քաղաքում բնակվեցին հիմնականում նախարարների նախկին հպատակները:

Պատմագիրների վկայության համաձայն, շատ կարճ ժամանակամիջոցում Արշակավանը դառնում է խոշոր ու բազմամարդ քաղաք:

Ֆեոդալ նախարարները բողոքում են եւ պահանջումեն թագավորից իրենց հպատակներին հետ վերադարձնել, սակայն Արշակը մերժում է նրանց պահանջը: Դժգոհ նախարարները իրենց զորքով հարձակվում եւ ավերում են Արշակավանը` կոտորելով բնակչությանը: Որոշ տվյալներով Արշակավանում սպանվել էր 20 հազար մարդ: Արշակավանը ունեցել է ընդամենը 5-6 տարվա կյանք:

More to Read

Important – Use of information or images is permitted only with proper attribution, including a direct link to the original page. Copyright © www.armenian-history.com. Unauthorized reproduction in full or in part is prohibited.