Հայերէն տառերով` առաջին Հայկական դրամը

Հայերէն տառերով` առաջին Հայկական դրամը - First coins with Armenian words

Գոյութիւն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկւել են Ք.ա. 2-րդ դարում, որոնց գրութիւնները յունատառ են, իսկ մեզ հասած նիւթերը վկայում են, որ առաջին հայերէն տառերով հայկական դրամը թողարկւել է 11-րդ դարի երկրորդ կէսում:

988 թւականին Սմբատ Տիեզերակալ (977-989 թթ.) Բագրատունի թագաւորի հրամանով իր կրտսեր եղբայր Գուրգէնը նշանակւում է Տաշիր-Ձորագետի թագաւոր, որն ընդունելով երէց եղբօր գերագահութիւնը իրեն հռչակում է Կիւրիկէ անունով եւ հիմնադրում Կիւրիկեան թագաւորութիւնը: Որպէս համերաշխութեան նշան Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու արեւելեան պատին տեղադրւած է երկու եղբայրների բարձրաքանդակը:

996 թւականին Կիւրիկէ Ա. թագաւորի մահից յետոյ նրա գահն է բարձրանում Դաւիթ Անհողը, որը չենթարկւելով Բագրատունեաց թագաւորութեանըª անկախ քաղաքականութիւն է վարում, որի պատճառով` ենթարկւում է Գագիկ Շահնշահ (989-1020 թթ.) թագաւորի պատժականին` կորցնելով իր գահը, իսկ 1005 թւականին Դաւիթ Անհողը ներում ստանալով` վերականգնում է Կիւրիկեան թագաւորութիւնը:

Հայերէն տառերով` առաջին Հայկական դրամը - First coins with Armenian words
First coins with Armenian words

Երբ 1045 թւականին Բիւզանդացիները կործանում են Անիի Բագրատունեաց թագաւորութիւնը, Հայաստանի Ֆեդերացիայի դաշինքի գերագահութիւնը անցնում է Կիւրիկեան թագաւորութեանը, որը պահպանում է մինչեւ 1113 թւական:
1048 թւականին Դաւիթ Անհողի մահից յետոյ նրա իշխանութիւնը բաժանւում է երկու որդիների միջեւ: Լոռիի շրջանը անցնում է Կիւրիկէ Բ թագաւորին, իսկ Կախեթի ամրոցը նրա շրջանով` կրտսեր որդուն` Գագիկ իշխանին:

Կիւրիկէ Բ թագաւորը իր տարածքում իշխում է մինչեւ իր մահը` 1089 թւական` պահպանելով Հայաստանի անկախ հայ իշխանների ու թագաւորների գերագահութիւնը, որի ժամանակ էլ թողարկւում է հայերէն գրութեամբ առաջին հայկական դրամները, որոնցից հինգը այժմ պահւում են Երեւանի Պատմութեան թանգարանում:

Անի քաղաքում թողարկւած բիւզանդական դրամ
Անի քաղաքում թողարկւած բիւզանդական դրամ

Կիւրիկէ Բ թագաւորի թողարկած դրամները պղնձից են` 3-ից 8 գրամ կշռով, որոնք ըստ երեւոյթին, ազդւած են Անի քաղաքում Կոստանդին Մոնամախ եւ Վասիլ Բ կայսրերի թողարկւած բիւզանդական դրամներից (1045-1064 թ.թ.):

Ս.Նշան եկեղեցու բարձրաքանդակը
Ս.Նշան եկեղեցու բարձրաքանդակը

Դրամների Ա երեսը պատկերւած է Յիսուս Քրիստոսը` դիմացից, որի պատկերի երկու կողմում գրւած է “ՅՍ ՔՍ”, որը նշանակում է Յիսուս Քրիստոս, իսկ Բ երեսը հինգ տողերում գրւած է ” + ՏՐ ՈԳ | ՆԷ ԿՈՐԻԿ | ԷԻ ԿՈՐԱ | ՊԱՂԱ | ՏԻՆ “, որը կարելի է կարդալ Տէր օգնէ Կիւրիկէ Կիւրապաղատին:

More to Read

Important – Use of information or images is permitted only with proper attribution, including a direct link to the original page. Copyright © www.armenian-history.com. Unauthorized reproduction in full or in part is prohibited.