պանօսմանիզմը, պանիսլամիզմը, պանթուրքիզմը եւ Հայաստանը

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Աբդուլ Համիդ

Պանօսմանիզմը, Պանիսլամիզմը, Պանթուրքիզմը և Հայաստանը

Հեղինակ` Սմբատ Մինասյան

Գրավելով Հայկական լեռնաշխարհը` թուրքերը վարում էին Հայաստանը հայաթափելու եւ հայերին ձուլելու քաղաքականություն: Թուրքերը ցանկանում էին հայերի հայրենիքը իրենց սեփականը դարձնել: Ընդ որում, թուրքերը այդ նոր հայրենիքը ցանկանում էին ունենալ առանց հայերի:

Այդ ավանդական քաղաքականությունը ծրագրի տեսք է ստանում 1860-1870-ական թվականներին, երբ նոր օսմանները առաջ են քաշում Պանօսմանիզմի կոնցեպցիան: Պանօսմանիզմի համաձայն` Օսմանյան Կայսրությունը հանդիսանում էր նրանում բնակվող ժողովուրդների` մուսուլման եւ ոչ մուսուլման, “ընդհանուր հայրենիք”:

Պանօսմանիզմի ծրագիրը կյանքի էր կոչվել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու, քրիստոնյա ժողովուրդներին ձուլելու, նրանց ազգային-ազատագրական պայքարի առաջն առնելու համար: Սակայն Բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարը ավարտվեց հաղթանակով եւ վերջիններս` Ռուսաստանի օգնությամբ կազմեցին իրենց պետությունները: Ազգային-ազատագրական պայքարի ելույթներ էին տեղի ունենում նաեւ Արեւմտյան Հայաստանում:

Փաստորեն պանօսմանիզմը իրեն չարդարացրեց:

Պանիսլամիզմ — Ինչ վերաբերվում է կրոնական գործոնին, ապա մահմեդականությունը մշտապես ունեցել է իր կարեւորագույն տեղն ու դերը, թե ազգային, թե համաթուրքական գաղափարախոսությունների ձեւավորման եւ իրականացման գործում: Օսմանյան կայսրության ղեկավարությունը արհեստականորեն սրում էր մուսուլմանների եւ քրիստոնյաների հարաբերությունները: Հայկական ջարդերի եւ եղեռնի իրականացման գործում խոշոր դեր է կատարել մուսուլմանական, կրոնական ֆանատիկությունը:

Պանթուրքիզմ — թուրքալեզու ժողովուրդների ազգային, ռասայական գաղափարախոսությունն է: Այդ գաղափարախոսության նպատակը եղել է Ադրիատիկ ծովից մինչեւ Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մի պետական միավորման մեջ:

Պանթուքիզմը պետք է կենսագործվի 3 փուլով.

1 փուլ — Պանթուրքիզմի գաղափարախոսությունը կարող է իրականացվել միայն ուժեղ Թուրքիայի միջոցով, որին հասնելու համար հարկավոր էր թրքացնել կամ ոչնչացնել կայսրության (հետագայում պետության) մյուս ոչ թուրք ժողովուրդներին:

2 փուլ — Օղուզականություն: Թուրքիան Ադրբեջանը եւ Իրանի հյուսիսային շրջանները պետք է միավորվեն մեկ պետության մեջ:

3 փուլ — Վերը նշված խնդիրները հաջողությամբ կատարելուց հետո միայն Թուրքիան պետք է սկսի Մեծ Թուրանի (պանթուրանիզմ) ստեղծմանը: Այն պետք է տարածվի Միջերկրական ծովից մինչեւ Խաղաղ օվկիանոս, Չինաստանից մինչեւ Հյուսիսային Կովկաս:

Մեծ Թուրան

Թուրքալեզու ժողովուրդները

Մեծ Թուրան

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Քարտեզներից ակնհայտ երեւում է, որ պանթուրքիզմի գաղափարների իրակացման համար աշխարհի քաղաքական քարտեզից պետք է վերանան Հայաստանը, Ռուսաստանը եւ այլ պետություններ:

Մեր ետեւում ունենալով 19-րդ դարի եւ 20-րդ դարի հայկական կոտորածների դառը փորձը, մենք` հայերս, պարտավոր ենք առավելագույնս զգույշ եւ հեռատես լինել:

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Sultan Abdul Hamid II

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Young Turks

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Taleat Pasha

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Enver Pasha

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Jemal Pasha

panosmanizm_panislamism_panturkism_Armenians

Kemal Ataturk

Ներկայիս թուրքական վերնախավը հանդիսանում է, երիտթուրքերի եւ Աբդուլ Համիդի քաղաքականության ակտիվ շարունակողը: Նման պայմաններում հայ ազգը պետք է պատրաստ լինի դիմակայել պանթուրքիզմի նոր դրսեւորումներին: Ակնհայտ է, որ առաջին հարվածը ուղղվելու է Հայաստանի Հանրապետության դեմ:

Մեր միակ հույսը մենք ենք: Հայոց պատմությունը իր բազմաթիվ օրինակներով ապացուցել է, որ հույսը  պետք է դնել սեփական ուժերի վրա, այլապես կլինես ընդամենը խաղալիք հզոր պետությունների ձեռքում եւ կզոհաբերվես մի որեւիցե շահի համար: Այդ իսկ պատճառով 21-րդ դարում գոյատեւելու համար, մենք նախ եւ առաջ պետք է լինենք միասնական եւ համախմբված:

Պետք է գիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման ներդնի ազգապահպանության գործի համար: Ցանկացած արարք, որն ուղղված է հայրենիքին եւ հայ ժողովդրին համախմբելու ուղղությամբ կլինի եւս մի հիմնասյուն, որը կամրապնդի մեր պետականության հիմնքերը:

Անկախ բնակության վայրից` մենք բոլորս էլ հայեր ենք: Բոլորս էլ հավասար ենք միմյանց հանդեպ: Բոլորիս ցանկությունն էլ բարգավաճ, բարեկեցիկ Հայաստանում ապրելն է:  Նման Հայաստան ունենալու համար հարկավոր է ամբողջ ազգի  կամքը  եւ ուժը:

SOURCES

armenian-history.com

More to Read

Important – Use of information or images is permitted only with proper attribution, including a direct link to the original page. Copyright © www.armenian-history.com. Unauthorized reproduction in full or in part is prohibited.