Warning: Increment on type bool has no effect, this will change in the next major version of PHP in /home/armenianhistoryc/public_html/wp-content/plugins/elementor/includes/base/controls-stack.php on line 730

Արմավիր — Արգիշտիխինիլի

Արմավիր - Արգիշտիխինիլի

Արմավիր (Արգիշտիխինիլի) մայրաքաղաքի պատմությունը

Արգիշտիխինիլի

Արգիշտիխինիլի — քաղաքը (հետագայում Արմավիր) հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 776 թվականին ուրարտական Արգիշտի Ա թագավորի կողմից եւ հետագայում շուրջ 200 տարի կառուցապատվել եւ ընդարձակվել է: Այն գտնվում էր Արարատյան դաշտում Արաքս գետի նախկին  հունի ձախ ափին:

Արգիշտիխիլին հանդիսանում էր ուրարտական թագավորության ամենից մեծ եւ շքեղ քաղաքներից մեկը: Արգիշտիխինիլին իր հատակագծի կառուցվածքով բավականին նմանվում էր Ասորեստանի եւ Բաբելոնի նշանանավոր քաղաքներին: Արգիշտիխինիլի քաղաքի վերաբերյալ բավական հարուստ տեղեկություններ են պարունակում ուրարտական արձանագրությունները:Արգիշտիխինիլին ուներ բավականին մեծ միջնաբերդ, իսկ քաղաքը շրջապատված էր պարսպով: Քաղաքի շրջակայքում սփռված էին մրգատու այգիները: Իսկ քաղաքում զարգանում էր տարբեր արհեստները:

Արգիշտիխինիլին արժանացավ նույն ճակատագրին, ինչ ուրարտական քաղաքների զգալի մասը: Մ.թ.ա VI-րդ դարի սկզբներին ուրարտական պետության անկման հետեւանքով, մեդա(մարա)-սկյութական արշավանքների ժամանակ Արգիշտիխինիլին ու Թեյշեբանին հրկիզվեցին, Էրեբունին կողոպտվեց, Տուշպան ու Ալթըն-Թեփեն ավերվեցին, մյուսները լքվեցին: Սակայն շուտով Էրեբունիի միջնաբերդը եւ Արգիշտիխինիլիի արեւլյան ամրոցը վերականգնվեցին, վերակազմվեցին իբրեւ նոր կենտրոններ:

Շուտով կործանվող Ուրարտական պետության կողքին սկսում է ամրապնդվել եւ ուժեղանալ հայկական իշխանությունը (թագավորությունը), որը սակայն շուտով ընկնում է մարրական, իսկ հետո աքեմենյան տիրապետության տակ:

Արմավիր

Մ․թ․ա․ 330-ականներին ազատվելով աքեմենյանների տիրապետությունից Երվանդական Օրոնտես թագավորը իր մայրաքաղաքը տեղափոխում է Արարատյան դաշտ եւ Արգիշտիխինիլի  տեղում կառուցում Արմավիր մայրաքաղաքը։ 

Արմավիրը — կարճ ժամանակահատվածում դարձավ կարեւոր քաղաքական եւ տնտեսական կենտրոն:Մոտ մեկ դար անց Երվանդ IV, Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ:Արմավիրը շարունակեց գոյատեւել որպես քաղաք մինչեւ վաղ միջնադար (IV), երբ այն արդեն վերածվեց սովորական ամրոցի: Բագրատունիների օրոք այն շարունակում էր գոյատեւել:

13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով, Արմավիր քաղաքը դարձավ անմարդաբնակ:

Important — Reproduction in full or in part is prohibited copyright © www.armenian-history.com