Կան մարդիկ, որ կարող են մտածել միայն իրենց կարիքների մասին, նույնիսկ, եթե ունեն ընտանիք:
Կան մարդիկ, որոնք իրենց սեփական շահը թողած հոգ են տանում իրենց ընտանիքի մասին, իսկ նրանց մի մասը՝ նաև մերձավորների ու ընկերների մասին:
Եվ կան շատ փոքրաթիվ մարդկանց խումբ, որ մտածում և ապրում է ոչ միայն իր ընտանիքի ու ընկերների համար, այլ նաև՝ հասարակության և ժողովրդի համար:
Թվարկած 3 խմբերից միայն առաջինն է պատրաստ ուրիշին զոհելով հասնել փառքի, իշխանության և հարստության:
2-րդ և 3-րդ խմբի մեջ մտնող մարդը, երբեք թույլ չի տա, որ վտանգի առաջ կանգնի իր ընտանիքը և ազգը, այլ ինքը կկանգի առջևում ու ամեն գնով կպաշտպանի ընտանիքին և ժողովրդին:
Որտեղ կա քաղաքականություն, իշխանություն, փառք և հարստություն, կա նաև անբարոյականություն ու դավաճանություն: Եվ երբեմն, շատ դժվար է հասկանալ,թե ով է իրոք մտածում ընտանիքի և ժողովրդի մասին, և ով է փորձում օգտագործել ընտանիքին ու ժողովրդին՝ հասնելու համար իշխանության, փառքի և հարստության…