Armenian Version | English Version
Առաջին և Երկրորդ (Խորհրդային Հայաստան) հանրապետությունների ղեկավարները պարզ գիտակցել են, որ առանց բնակչության երկիր չկա ու ժամանակին մեծ ջանքեր են գործադրել աշխարհասփյուռ հայությանը հայրենիք բերելու համար: Արդյունքում 1980-ական թվականներին Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող հայ բնակչության թիվը, ի համեմատ 20-րդ դարի 20-ական թվականների, մոտ 4 անգամ աճել էր:
Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախությունից հետո, երկրում ստեղծված ծանր տնտեսական կացությունը և արտաքին անբարենպաստ իրադրությունը ստիպեցին հազարավոր ընտանիքների հեռանալ Հայաստանից: Չնայած երկրի ընդհանուր վիճակը 1990- ական թվականների կեսերից անհամեմատ բարելավվել էր, սակայն արտագաղթը շարունակվում է նաև մեր օրերում:
Այս դեպքում արտագաղթի կարևոր պատճառներից է աշխարհի զարգացած պետությունների՝ որակյալ աշխատուժին իրենց երկիր հրավիրելու քաղաքականությունը, դրան գումարած տեխնոլոգիաների և տեղաշարժման միջոցների զարգացումը, որի պայմաններում մեկ երկրից մյուսը տեղափոխվելը դյուրին գործ է դարձել:
Զարգացած պետությունների քաղաքականության հետևանքը լինում է այն, որ հայ գիտնականը, խոհարարը, ծրագրավորողը, ճարտարապետը, բժիշկը…, որ աշխատում է Հայաստանում միջինում 50-300 հազար դրամ, ստանում է հնարավորություն վաստակել ամսեկան մի քանի հազար դոլլար արտերկրում:
«Բարդ ընտրության» առջև է կանգնում կրթություն ստացած մասնագետը կամ շինարար ու բանվորը, երբ մի կողմից արտերկրում իրեն առաջարկում և խոստանում են հազարավոր դոլլարներ, իսկ մյուս կողմից Հայաստանում կա կամ չկա միջինում 50-300 հազար դրամ աշխատելու հնարավորություն, գումարած սեփական երկրում «օտարի» և «անարդարության» զգացողությունը:
Արդյունքում Հայաստանը զրկվում է ոչ միայն մտավոր ուժից, այլ նաև բնակչությունից՝ զինվորից, հարկատուից, երկրի տնտեսության զարգացման հնարավորությունից:
Ու ելքը ո՞րն է.
1. Դառնալ ՌԴ գաղութ? Որտեղ գները երկու անգամ ավելի թանկ են լինելու քան մետրոպոլիայում:
2. Դառնալ ՌԴ մաս?
3. Դառնալ Հյուսիսային Կորեա, որտեղ միայն սովից 90-ական թվականների կեսերին մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլլիոն մարդ է մահացել.
Մի գուցե պետք է պարզապես ակնոցները հանել և նայել էն երիտասարդներին, որ օր ու գիշեր կանգնած ու նստած Բաղրամյանում պահանջում են չբարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, քանի որ դա իր հերթին հանգեցնելու է գնաճի, արտագաղթի և գումարվելու է այն բոլոր պատճառներին, որոնք խարխլում են պետականության հիմքերը:
Կարծում եմ, իշխանավորների մի մասին անհանգստացնում է, ոչ թե էլեկտրաէներգիայի գնի իջեցման վտանգը, այլ այն փոփոխությունների շղթան, որ կարող է սկսվել առնվազն երկրի տնտեսության ոլորտում: Չէ որ դա մեծ գլխացավանք է լինելու իրենց համար, չէ որ ախպերաբարեկամ չինովնիկներին հարկ է լինելու պատժել կոռուպցիայի, պաշտոնի չարաշահման և բազմաթիվ այլ հանցանքների համար:
Իսկ եթե կա ցանկություն էլեկտրաէներգիան իջեցնելու, սակայն պետական ապարատում աշխատող «մասնագետները» չգիտեն ինչպես փակել նախկինում իրենց հաճույքների համար գրպանած միջոցները, ապա կան բազմաթիվ ճանապարհներ, որոնց իրականացման համար պետք է ցանկություն և մասնագետներ, որոնք եթե այսպես շարունակվի, վերջնականապես կփախնեն երկրից:
Demonstrations of the last days and emigration from Armenia
The leaders of the first and second (Soviet Armenia) republics clearly realized that there is no country without population and took great efforts in their time to bring Armenians, living all over the world, to their motherland. As a result in 1980s the number of the Armenian population living on the territory of the Soviet Armenia, compared to the 20s of the 20th century, increased approximately 4 times.
After the collapse of the Soviet Union and the independence of Armenia, the difficult economic situation in the country and the unfavorable external situation forced thousands of families to leave Armenia. Although the overall situation in the country had much improved since the mid 1990’s, but emigration continues also in our days.
In this case one of the important reasons of emigration is the policy of the developed countries of the world to invite skilled labor to their country, coupled with the development of technologies and means of transportation, which makes moving from one country to another an easy task.
The consequence of the policy of the developed countries is that the Armenian scientist, cook, programmer, architect, doctor…, who earns 50-300 thousand drams on average in Armena, gets the opportunity to earn several thousand dollars per month abroad.
The educated specialist or the builder and the worker stand before a “difficult choice,” when on the one hand thousands of dollars are offered him and promised abroad, on the other hand there is or there is not the opportunity to earn 50-300 thousand drams on average in Armenia, adding to this the feeling of “foreigner” and “injustice” in their own country.
As a result Armenia is deprived not only of intellectual force, but also the population; the soldier, the taxpayer, the opportunity to develop the economy of the country.
And what is the solution?
1. To become a colony of the Russian Federation? Where the prices will be twice more expensive than in metropolitan.
2. To become part of the Russian Federation?
3. To become North Korea, where in the mid 90s from a few hundred thousand up to several million people died only from famine.
Maybe we should just remove the glasses and look at those young people that day and night, standing and sitting in Baghramyan, demand not to raise the price of electricity, as this, in its turn, will lead to inflation, emigration, and will be added to all the causes, which undermine the foundations of statehood.
I think, some of the officials do not bother about the risk of lowering the price of electricity, but they bother about the chain of the changes, that can start at least in the sphere of the economy of the country. It’s going to be a big headache for them, it will be necessary to punish friend-relative officials for corruption, abuse of the position and many other crimes.
And if there is a desire to lower the price of electricity, but the “specialists” working in the state apparatus do not how to cover the means pocketed before for their pleasure, then there are many ways, for the realisation of which there is a need of desire and specialists, who,if this continues, will eventually run away from the country.