Երբեմն, շատ դժվար է հասկանալ,թե ով է իրոք մտածում ընտանիքի և ժողովրդի մասին, և ով է փորձում օգտագործել ընտանիքին ու ժողովրդին՝ հասնելու համար իշխանության, փառքի և հարստության…

Կան մարդիկ, որ կարող են մտածել միայն իրենց կարիքների մասին, նույնիսկ, եթե ունեն ընտանիք:

Կան մարդիկ, որոնք իրենց սեփական շահը թողած հոգ են տանում իրենց ընտանիքի մասին, իսկ նրանց մի մասը՝ նաև մերձավորների ու ընկերների մասին:

Եվ կան շատ փոքրաթիվ մարդկանց խումբ, որ մտածում և ապրում է ոչ միայն իր ընտանիքի ու ընկերների համար, այլ նաև՝ հասարակության և ժողովրդի համար:
Թվարկած 3 խմբերից միայն առաջինն է պատրաստ ուրիշին զոհելով հասնել փառքի, իշխանության և հարստության:

2-րդ և 3-րդ խմբի մեջ մտնող մարդը, երբեք թույլ չի տա, որ վտանգի առաջ կանգնի իր ընտանիքը և ազգը, այլ ինքը կկանգի առջևում ու ամեն գնով կպաշտպանի ընտանիքին և ժողովրդին:

Որտեղ կա քաղաքականություն, իշխանություն, փառք և հարստություն, կա նաև անբարոյականություն ու դավաճանություն: Եվ երբեմն, շատ դժվար է հասկանալ,թե ով է իրոք մտածում ընտանիքի և ժողովրդի մասին, և ով է փորձում օգտագործել ընտանիքին ու ժողովրդին՝ հասնելու համար իշխանության, փառքի և հարստության…

Important – Use of information or images is permitted only with proper attribution, including a direct link to the original page. Copyright © www.armenian-history.com. Unauthorized reproduction in full or in part is prohibited.