Armenian Version | English Version
Արդեն մեկ շաբաթ գաղափարի և սկզբունքների համար պայքարող այս մարդիկ վերջիվերջո կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել հանրությանը: Իսկ իշխանության գլխին նստածները և առհասարակ քաղաքական դաշտի «մեր առաջնորդները» վերջնականապես հեղինակազրկվեցին ու հայտնվեցին՝ 20 տարուց ավել իրենց իսկ փորած փոսի մեջ:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները շատ են: Միակ ճիշտ լուծումը, ժողովրդի և պետության համար, իհարկե, ժողովրդի կամքի արտահայտումն է:
Հայաստանում ապրող ժողովրդի մեծ մասը ամբողջ օրը աշխատելով, հազիվ իր օրվա հացի փողն է աշխատում, իսկ մյուս մասը, այն որ կարող է ինչ որ բան փոխել, հազիվ թե դուրս կգա փողոց, քանի որ դա թաքնված միջին խավն է, որը չնայած բոլոր դժվարություններին, կրկին ամբողջ օրը աշխատելով, ապրում է շատ թե քիչ տանելի վիճակում:
Սա մեր ընտրազանգվածի մոտ 90% է: Մնացած 10% դա իշխանավորներն են ու դրանց սպասարկող անձնակազմը:
Եթե իրոք մեր քաղաքական դաշտում կան գործիչներ և առաջնորդներ, ում հետաքրքիր է ժողովրդի կարծիքը և պատրաստ են իրագործել ժողովրդի կամքը, ապա Ժողովրդի կարծիքը հեշտությամբ կարելի է իմանալ:
Քիչ ենք մնացել, այնքան քիչ, որ Հայաստանում ընտրության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները կտեղավորվեն Բաղրամյան և Մաշտոցի փողոցներում ու հրապարակում: Ու այդ ժամանակ այդ մի քանի հարյուր հազար մարդը կարող է որոշել, թե ուզում են այս իշխանության հրաժարականը, ինչպես են տեսնում այդ 25-30 տղաների ապագան և ում են տեսնում երկրի գլխին կամ նոր կառավարության կազմի մեջ:
Everything is possible to do only there should be willpower and the courage to listen to the voice of the people
These people, having been struggling for already a week for ideas and principles, could eventually make their voice audible to the public. And those sitting at the top of the government and generally “our political leaders” were finally discredited and appeared in the pit, having been dug by them for more than 20 years.
There are many solutions to come out of this situation. The only true solution for the people and the state is, of course, the expression of the will of the people.
Most of the people living in Armenia, barely earn their daily bread by working all day long, and the other part, the one that can change something, will hardly come out to the street, because it is the hidden middle class, which, despite all the difficulties, lives in a more or less tolerable condition, again by working all day long.
This is about 90% of our electorate. The remaining 10% are the officials and their staff.
If there are indeed figures and leaders in our political field, who are interested in people’s opinion and are ready to implement the will of the people, then they can easily know the people’s opinion.
There are few of us, so few, that all the citizens of Armenia having the right to vote will be placed in Baghramyan and Mashtots streets and the square. And at that time those several hundred thousand people can decide whether they want this government to resign, how they see the future of those 25-30 boys and who they see as the head of the country or in the new government.